44041 դիտում
22:11 19-08-2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Land Rover-ը բախվել է ջրատար խողովակի բետոնե պատնեշին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 70-ամյա Նորայր Մ.-ն իր վարած Land Rover Defender մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող ջրատար խողովակի բետոնե պատնեշին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Մ.-ն և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Անահիտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+