1831 դիտում
23:18 03-02-2021
Ուկրաինայի հայ բժիշկների միավորումը սկսել է հայրենակիցների արտագնա ընդունելությունները
Ուկրաինայի հայ բժիշկների միավորումը (ՈՒՀԲՄ) հայրենակիցների արտագնա ընդունելությունների ժամանակ կօգնի փորձառու բժիշկների խորհրդատվություն ստանալ:
Ինչպես [url=http://analitikaua.net/2021/obedinenie-armyanskih-medikov-ukrainy-nachinaet-praktiku-vyezdnyh-priemov-sootechestvennikov/]AnalitikaUA.net[/url]-ին հայտնել են ՈՒՀԲՄ-ից, առաջին ընդունելությունը տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող հայկական տաճարի համալիրի տարածքում (Գորլովսկայա փող․ 215): Հինգ փորձառու բժիշկներ երկու ժամվա ընթացքում կօգնեն լուծել հրատապ առողջական խնդիրները, խորհրդատվություններ, պարզաբանումներ եւ խորհուրդներ ստանալ։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միության հովանու ներքո գործող Ուկրաինայի հայ բժիշկների միավորման նպատակը Ուկրաինայում հայ բժիշկների համար մեկ տեղեկատվական տարածք ստեղծելն է, հայ բժիշկներին միավորելը, անընդհատ ու շարունակական մասնագիտական աճի կազմակերպումը եւ համայնքի անդամների բժշկական օգնությունը:
Հրապարակումը հիշեցնում է նաեւ, որ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար հանգիստ է կազմակերպում հայ երիտասարդների համար: Ամառային եւ ձմեռային ճամբարներն անցկացվում են երկրի գեղատեսիլ հանգստավայրերում: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է դարձնում հայրենակիցների առողջության բարելավմանն ուղղված նախագծերին:
Նմանատիպ նյութեր
4495 դիտում
11:36 03-05-2016
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը» կամավորների ցուցակագրում է սկսել
1392 դիտում
14:29 09-09-2014
ՊՆ-ն, ԿԳՆ-ն և «Երկրապահ» միավորումը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Այս բաժնից
457 դիտում
16:35 21-10-2024
Մենք Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, նա կկանգնի դատարանի առջև. Չալաբյան
424 դիտում
16:21 21-10-2024
Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ
664 դիտում
15:41 21-10-2024
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 ՏՄԱԿ-ի վերանորոգման համար