211652_close_icon
views-count1328 դիտում article-date 10:36 04-02-2021

Պարգև Սրբազանը միշտ եղել է ու կմնա Արցախի ու նրա պատմության հերոսական էջերի խորհրդանիշը. Ա. Հարությունյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդին Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին տասնամյակներ շարունակ Արցախում հայրենանվեր առաքելություն իրականացնելու և օրհասական պահերին ժողովրդի կողքին լինելու համար՝ չափազանց կարևոր համարելով նրա դերակատարությունը Հայրենիքի զարգացման ու հոգևոր արժեքների պահպանման գործում։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Պարգև Սրբազանը միշտ եղել է ու կմնա Արցախի ու նրա պատմության հերոսական էջերի խորհրդանիշը բոլոր սերունդների համար՝ հույս հայտնելով, որ այն ևս մշտապես իր տեղը կունենա Սրբազան Հոր հոգում, աղոթքներում և գործերում։ Երկրի ղեկավարը շնորհավորել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին Արցախի թեմի առաջնորդ նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովրդի համար այս դժվարին շրջանում թեմակալ առաջնորդն իր գործունեությամբ մեծապես կնպաստի համախմբված ջանքերի գործադրմանը և ժողովրդի հավատքի ամրապնդմանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր