2867 դիտում
09:35 05-02-2021
Պատերազմի հետևանքով Սևանա լիճը սնուցող գետերի ջրահավաք ավազանները Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ջրային անվտանգությունը բոլոր ժամանակներում պետությունների անվտանգային համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Ներկայում՝ գլոբալ տաքացման եւ բնապահպանական խնդիրների համատեքստում ջրային ռեսուրսների կարեւորությունն առավել ընդգծվում է։ Առաջիկայում այս հարցը լուրջ մարտահրավեր կարող է դառնալ մեր երկրի համար։ Ցավոք, պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել Սեւանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի` Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները։ Արցախի Հանրապետության որոշ տարածքների կորստի եւ Հայաստանի ջրային անվտանգության փոխկապվածությանը «ՀՀ» օրաթերթը մի քանի անգամ անդրադարձել է՝ ներկայացնելով այն վտանգներն ու խնդիրները, որոնց բախվելու ենք ինչպես անվտանգային առումով, այնպես էլ՝ գյուղատնտեսության մասով։
Արցախյան հակամարտության քննարկումների ընթացքում գրեթե չէր շոշափվում ջրային անվտանգության գործոնը, մինչդեռ այն չափազանց կենսական նշանակություն ուներ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում չխորշեց օգտագործել քիմիական զենքը, այսուհետ մտահոգիչ է դառնում ջրերի անվտանգության ապահովումը։ Եվ սա մարտահրավեր է ոչ միայն արցախահայության համար, այլեւ Հայաստանի ամբողջ բնակչության, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, թշնամու վերահսկողության տակ են անցել Սեւանա լիճը սնող գետերի ակունքները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1728 դիտում
16:20 23-07-2014
Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը
Այս բաժնից
838 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
736 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»