211652_close_icon
views-count2998 դիտում article-date 22:30 05-02-2021

Պորտուգալիայում ռուս դարպասապահի հետ բախումից հետո «Պորտուի» խաղացողը կորցրել է գիտակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պորտուգալիայի առաջնության «Բելենենսեշ» - «Պորտու» հանդիպման (0:0) ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել:

Հանդիպման վերջնամասում՝ «Բելենենսեշի» տուգանային հրապարակում դաշտի տերերի դարպասապահ Ստանիսլավ Կրիցյուկը բախվել է «Պորտուի» գվինեացի պաշտպան Նանուի հետ, որը հարվածից ուշագնաց է եղել: Խաղադաշտ մտած շտապօգնության մեքենան նրան անմիջապես հիվանդանոց է տեղափոխել:

Հիվանդանոցում ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և ողնուղեղի վնասվածք: Նանուն այժմ կայուն վիճակում է, գիտակցության մեջ է, սակայն մնում է բժիշկների հսկողության ներքո:

Գոլազուրկ այս խաղում ռուս դարպասապահը չի տուժել, ինչպես նաև չի պատժվել. մրցավարը նրա գործողությունները դիտավորություն չի համարել: Սակայն Կրիցյուկը «Պորտուի» երկրպագուների կողմից սկսել է ստանալ սպառնալիքներ և վիրավորանքներ:

Իր ինստագրամյան էջում Կրիցյուկը պարզաբանել է, որ տեղի ունեցածն ընդամենը խաղային տհաճ դրվագ է եղել, որտեղ ոչ ոք մեղավոր չի եղել և ներկայացրել է դեպքի տեսագրությունը:

Նմանատիպ նյութեր