Բուխարեստի «Դինամոյի» խաղացողը մահացել է հենց խաղի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո. տեսանյութ
Ռումինիայի առաջնությունում «Վիտորուլի» հետ խաղի ժամանակ Բուխարեստի «Դինամոյի» կիսապաշտպան Պատրիկ Էկենգը փոխարինման դուրս գալով, խաղադաշտում 7 րոպե անցկացնելուց հետո կորցրել է գիտակցությունը:
26-ամյա խաղացողի մոտ սրտային անբավարարություն է գրանցվել: Բժիշկները խաղադաշտում, իսկ այնուհետև հիվանդանոցում 1,5 ժամ փորձել են ուշքի բերել, սակայն Էկենգը այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:
Նշենք, որ դեպքը հասարակական մեծ զայրույթ է առաջացրել Ռումինիայում, քանի որ Էկենգին հիվանդանոց տեղափոխած շտապօգնության մեքենայում առաջին բուժօգնության համար անհրաժեշտ ոչ մի միջոց չի եղել, այն նախատեսված է եղել բացառապես տեղափոխության համար: