211652_close_icon
views-count1672 դիտում article-date 23:05 05-02-2021

Պետական պարտքը տարբեր պետություններ վերցնում են, որպեսզի նոր եկամուտներ ապահովեն, իսկ այս իշխանությունն ընթացիկ ծախսերն է փակում՝ կենսաթոշակ վճարում և աշխատավարձ տալիս. Վարդան Բոստանջյան

Պարտատոմսերի թողարկումն առանց կասկածի գալիս է այս իշխանության անզորությունից և ապիկարությունից, իրենք չեն կարողանում ոչինչ անել և ստիպված երկրի համար պարտք են կուտակում և անխիղճ, անհոգի ձևով վայելում են իշխանությունը. Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով Հայաստանի կողմից 750 մլն դոլարի պարտատոմսեր թողարկելուն:

«Ըստ էության տնտեսությունը, որպես այդպիսին չկա, իսկ ինչ վերաբերում է այն կանխատեսմանը, որ պետական պարտքը կմոտենա 8.9 մլրդ դոլարի, իմ կարծիքով՝ պետական պարտքը կգերազանցի 9 մլրդը»,- ասաց նա:

Անդրադառնալով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի այն պնդմանը, որ պարտատոմսերի թողարկումը պետական բյուջեում նախատեսված է եղել 2021 թվականի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով, Վարդան Բոստանջյանը նշեց, որ սխալ պատճառաբանություն է, պետք է ժողովրդին ներկայացնել, թե ինչո՞ւ են վերցրել այդ պարտատոմսերը և ինչ խնդիրներ են լուծելու։

«Ինչո՞ւ են նախատեսել, որ պետք է պարտատոմսեր թողարկեն կամ ճի՞շտ են արել, որ նախատեսել են, դա չի փրկում իրավիճակը, այսինքն՝ քանի որ նախատեսել են, դրա համար էլ պարտադրված անո՞ւմ են, շատ հետաքրքիր մեկնաբանություն է: Այսպես էլ հասարակությանը ապակողմնորոշում են, իսկ հասարակության միջի «պողոսներ»-ն ասում են՝ ճիշտ են արել, անցած տարի գրել էին այդ մասին, է հետո՞, ստիպված էին պարտք կուտակել»,– ասաց նա:

Բոստանջյանի խոսքով՝ պետական պարտք վերցնելը պետք է արդարացված լինի և ստեղծվեն նոր միջոցներ, որպեսզի կարողանան նաև այդ գումարները և տոկոսները վճարեն.

«Պետական պարտքը մի միջոց է, որով տարբեր պետություններ վերցնում են, որպեսզի նոր ժամանակակից ձեռնարկություններ, տնտեսական գործունեության նոր տեսակներ ստեղծվեն, որ բերում է նոր եկամուտներ, իսկ այս իշխանությունը վերցնում է և ընթացիկ ծախսերն է փակում ՝ օրինակ` կենսաթոշակ է վճարում  և աշխատավարձ է տալիս: Ցնցող օրինակ է նաև այն, որ պատերազմի համար հավաքված 170 մլն դոլարը առանց ամաչելու վերցրին և փոխանցեցին բյուջե: Հետո էլ ասում են՝ հաշվետվություն կներկայացնենք, ի՞նչ է մենք էլ պետք է հուզված հաշվետվությանը նայե՞նք»:

Անդրադառնալով ֆինանսների նախարարի այն հայտարարությանը, որ կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական աճ, տնտեսագետը նշեց, որ այդ կերպ փորձում են ժողովրդին ապակողմնորոշել՝ ստեղծելով տպավորություն, որ ամեն ինչ լավ է։

«Ես մեկ անգամ ցանկանում են նշել, որ տնտեսության վիճակը վատ է՝ և եվրոբոնդերի տոկոսադրույքն է բարձր, և պարտքի ծավալն է մեծ: Այս ամեն ինչը կարող է հանգեցնել երկրի վերացման, Արցախը ծախեցին, բանակը փչացրեցին և եթե այսպես շարունակվի այդ ամենը կբերի երկրի կորստի»:

Նմանատիպ նյութեր