211652_close_icon
views-count1954 դիտում article-date 13:42 08-02-2021

Ռուստամ Բաքոյանը կնշանակվի Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կնշանավկի խորհրդարանի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար:

Այս մասին ԱԺ որոշման նախագիծն ընդգրկված է խորհրդի փետրվարի 8-ի նիստի օրակարգում:

«Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման. 21-րդ հավելվածում՝ (Հայաստան-Իրաք բարեկամական խումբ) «Կնյազ Հասանով «Իմ քայլը» խմբակցություն» բառերից հետո հանել «Ռուստամ Բաքոյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը, ինչպես նաեւ «Հովհաննես Հովհաննիսյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Ռուստամ Բաքոյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված է որոշման նախագծում:

Նմանատիպ նյութեր