211652_close_icon
views-count1896 դիտում article-date 15:19 09-02-2021

Ֆրանսիայում սմարթֆոնի միջոցով իրականացվող կորոնավիրուսային թեստ են մշակել

Ֆրանսիական Լիլի համալսարանի գիտնականները ստեղծել են սարք, որը մարդուն հնարավորություն է տալիս ինքնուրույն կորոնավիրուսի թեստ անցկացնել  սմարթֆոնի միջոցով: Այս մասին գրում է gazeta.ru կայքը` հղում տալով BFM հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սարքը հիշեցնում է տեղեկատվական կրիչ, որը միանում է բջջային հեռախոսի վարդակից: Սարքի մեջ տեղադրվում է միանգամյա օգտագործման փորձանմուշ, որի վրա անհրաժեշտ է տեղադրել մի քանի կաթիլ հեղուկ, որը վերցվում է քթից: 10 րոպե անց հեռախոսի էկրանին ցուցադրվում է թեստի արդյունքը՝ գրաֆիկի և թվային ցուցիչների հետ միասին:

Մասնագետները բացատրում են, որ կորոնավիրուսը շրջապատված է սպիտակուցներով, որոնց արձագանքում է ցուցիչը:

Մշակողները պնդում են, որ սարքը դեպքերի 90%-ում ունակ է հայտնաբերելու վիրուսի առկայությունը: Սարքն արդեն անցել է ամբողջական կլինիկական փորձարկումներ:

Նմանատիպ նյութեր