1167 դիտում
21:23 05-03-2014
Այսուհետ ճանապարհատրանսպորտային իրավախախտումներին կարելի է ծանոթանալ սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով
Այսուհետև Google play հավելվածների առցանց շուկայում հասանելի է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջի «[url=https://play.google.com/store/apps/details?id=com.policeam]Police of RA[/url]» հավելվածը, որն անվճար կարող են ներբեռնել «[url=http://play.google.com/store]Android[/url]» համակարգից օգտվողները:
Ծառայությունը հնարավորություն կընձեռնի սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով առցանց հետևել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջին, youtube-յան, ինչպես նաև ֆեյսբուքյան էջերի թարմացումներին:
Հավելվածը ներառում է նաև ոստիկանության ստորաբաժանումների հասցեները` Google-ի արբանյակային քարտեզի նշումով, «Թեժ գծի» հեռախոսահամարները, բաղկացած է «Ուղիղ միացում», Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների և «Առցանց հարցում» համակարգից և այլ կարևոր բաժիններից: Մի խոսքով` ՀՀ ոստիկանության ամբողջ կայքէջը` ձեր հեռախոսում և պլանշետում:
Շուտով հավելվածը հասանելի կլինի նաև «IOS» համակարգից օգտվողների համար, ինչի մասին ՀՀ ոստիկանությունը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել:
Նմանատիպ նյութեր
1893 դիտում
15:19 09-02-2021
Ֆրանսիայում սմարթֆոնի միջոցով իրականացվող կորոնավիրուսային թեստ են մշակել
1933 դիտում
19:16 29-11-2019
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԶՈւ-ում կարգապահական իրավախախտումներին առնչվող նախագծին
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»