7340 դիտում
22:39 09-02-2021
Ամրապնդելով գրական ու մշակութային կապերը. Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ֆարիբա Վաֆիի «Իմ թռչունը», «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» և Ֆարհադ Հասանզադեի «Զիբա՛, կանչիր ինձ» գրքերի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր:
Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության,արդյունաբերության և այլ ոլորտներում: Եվ ահա հաշվի առնելով այս ամենը խոսենք մի շատ հետաքրքիր գրքերի շնորհանդեսների մասին: Ս.թ փետրվարի 9-ին, ընթերցասեր ու արվեստասեր հասարակության կողմից սիրված մշակութային օջախում՝ Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կրկին հերթական շնորհանդեսն էր:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, գրականագետներ ու իրանագետներ՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետությում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպած իրանցի ժամանակակից հեղինակներ Ֆարիբա Վաֆիի «Իմ թռչունը», «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» և Ֆարհադ Հասանզադեի «Զիբա՛, կանչիր ինձ» գրքերի շնորհանդեսին: Նշենք, որ միջոցառումը համընկավ հայ սիրված ու մեծանուն պոետ Վահան Տերյանի ծննդյան օրվա հետ: Միջոցառումը վարում էր գրադարանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցուհի, գրադարանավար, ասմունքող Աիդա Ասատուրյանը:Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարանի» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա իր խոսքում շնորհավորեց բոլոր իրանցիներին Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև գրքերի թարգմանիչին հրատարակության առիթով: Նա նշեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի, ամրապնդելու երկու բարեկամ ու դաշնակից երկրների մշակութային կապերը: Նա իր խոսքում կարևորեց նաև գրականության դերը համայն մարդկության կյանքում:
Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ով իր խոսքում կարևորեց միջոցառումը՝նշելով,որ համայն մարդկության կյանքում կարևոր դեր է կատարում գրականությունը, առանց սրա չի կարող գոյատևել մարդկային քաղաքակրթությունը,ձևաորվել գիտելիքները տարրաբնույթ բնագավառներում: Իր խոսքում նա անդրադարձ կատարեց Հայաստան-Իրան մշակութային կապերին ու դրանց ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կատարման վերաբերյալ: Նա իր խոսքն ավարտեց կազմակերպիչներին ու ներկաներին ուղղված շնորհակալական խոսքերով: Իր ելույթի խոսքով Հայատանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական պարոն սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային խոսեց ժամանակակից գրականության թեմայով, ինչպես նաև նշեց, որ այս ու հաջորդ տարի նախատեսվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կազմակերպվելու է իրանցի մեծանուն պոետ Սաադիի գրքերի թարգմանության վերաբերյալ լավագույն թարգմանիչ մրցույթն,որն ամփոփվելու է նրան նվիրված երեկույթի ընթացքում: Իր ելույթն նա ավարտեց հայ մեծանուն ու սիրված պոետներից Վահան Տերյանի բանաստեղծության հայերեն լեզվով ընթերցմամբ:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց երկու տեսանյութեր, որտեղ ժամանակակից իրանցի գրողներ Ֆարհադ Հասանզադեն և Ֆարիբա Վաֆին խոսելով երկու երկրների մշակութային, գրական կապերի մասին, ընթացքում ողջունեցին հայ գործընկերներին ու շնորհակալություն հայտնեցին գրքերի թարգմանիչ Գևորգ Ասատրյանին գրքերի հայերեն թարգմանության և Հայաստանում դրանք ներկայացնելու համար:Միջոցառման ընթացքում Աիդա Ասատուրյանը և դերասանուհի Մարիամ Հակոբյանն ընթերցեցին Ֆարհադ Հասանզադեի «Զիբա՛, կանչիր ինձ» ու Ֆարիբա Վաֆիի «Իմ թռչունը» գրքերից հատվածներ ընթերցեցին ընթերցասեր հասարակության համար:Հետաքրքիր ու տարրաբնույթ ելույթներ ունեցան գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժիկ Սրապիոնյանը, խոսելով ներկայիս թարգմանչական արվեստի ու դրա կարգավիճակի մասին, Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարության Լեզվի Կոմիտեի նախագահ, լեզվաբան, հայերենագետ, խմբագիր Դավիթ Գյուրջինյանը, բանաստեղծ նկարիչ, Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա խոսեց ներկայիս թարգմանական գրականության մասին, ինչպես նաև նշելով այն հանգամանքն, որ վերջերս Գևորգ Ասատրյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության գրողների միության ոսկե կանթեղ մրցանակին: Իրենց սրտի խոսքերն արտահայտեցին նաև Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը, բանաստեղծ, նկարիչ, Մշակույթի Հայկական Ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր արևելագետ-իրանագետ Գառնիկ Ասատրյանը,բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Աղբյուր մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը:
Վերջում ելույթ ունեցավ գրքերի թարգմանիչ Գևորգ Ասատրյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց իր ու պարսից գրողների ու մի մտավորականի ծանոթությունից ու Հայաստանյան հանդիպումներից, ինչպես նաև նրանց համատեղ աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև նա շնորհակալություն հայտնեց բոլոր ընթերցասերներից ու ներկաներից միջոցառմանը մասնակցելու համար: Միջոցառման վերջում կրկին ելույթ ունեցավ Աբբաս Բադախշան Զոհուրին, ով հույս հայտնեց, որ Իրանի դեսպանատունը մշտապես պատրաստ է աջակցել ինչպես հայ, այնպես էլ իրանցի մտավորականներին Իրան ու Հայաստան այցելության և մշակութային կապերի ամրապնդման համար: Ցերեկույթի վերջում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական դեսպանատան Մշակույթի կենտրոնը սիրված գրքօջախին ու մասնաճյուղերին նվիրեց Գևորգ Ասատրյանի թարգմանած ու շնորհանդեսին ներկայացրած գրքերը:Մի քանի խոսքով ներկայացնեմ հեղինակներին, իսկ այնուհետև խոսեմ գրքերի մասին:Ֆարիբա Վաֆին ծնվել է 1963 թվականին Թավրիզ քաղաքում: Իրանի ամենից հայտնի, ինքնատիպ ու ընթերցվող գրողներից է: Ստեղծագործել է դպրոցական նստարանից: Առաջին ժողովածուն տպագրել է 1996 թվականին՝ 33 տարեկանում: Ութ վեպի և պատմվածքների մի քանի ժողովածուների հեղինակ է: Արժանացել է իրանական և միջազգային բազմաթիվ գրական մրցանակների: Նրա գրքերի մեծ մասը թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով՝ անգլերեն, գերմաներն, շվեդերեն, ֆրանսերեն, ճապոներեն, նորվեգերեն, թուրքերեն և այլն:«Ֆարիբա Վաֆիի ստեղծագործություններն առանձնանում են իրենց պարզ, բայց կուռ ու ամբողջական կառուցվածքով: Նա մինիմալիստական է համարվում թերևս ոչ այնքան հարուստ, սահմանափակ բառապաշարի և հիմնականում կարճ ու պարզ նախադասություններ օգտագործելու պատճառով:
Պարզությունը, պատմելու հանդարտ ու զուսպ, թեթևակի հեգնախառն ու փայլուն ոճը Վաֆիի արձակի ամենաբնորոշ կողմերից են: Եվ ահա հայերեն թարգմանությամբ լույս են տեսել Իրանի ամենից հայտնի, ինքնատիպ ու ընթերցվող գրողներից Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները։ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել հեղինակի «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն և «Իմ թռչունը» վեպը։ Երկու գրքերը պարսկերենից թարգմանել է Գևորգ Ասատրյանը։«Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն, որ անուն ու մեծ ճանաչում է բերել հեղինակին, տպագրվել է 1999 թվականին և մինչև օրս չորս տասնյակից ավելի վերահրատարակություններ է ունեցել: Թարգմանվել է մի շարք լեզուներով: Հերոսները սովորույթների և ժամանակակից կյանքի բավիղներում հայտնված և ինքնաճանաչման ձգտող կանայք են:«Իմ թռչունը», որ հեղինակի առաջին վեպն է, տպագրվել է 2002 թվականին և միանգամից արժանացել իրանական ու միջազգային մի շարք մրցանակների: Այն 2009 թվականին թարգմանվել է անգլերեն, 2010-ին՝ իտալերեն, 2012-ին՝ գերմաներեն և 2016-ին՝ թուրքերեն: Վերնագրում հիշատակվող թռչունը հերոսուհու ուղեցույց աստղն է. նա պետք է պայքարի ու հաղթահարի իր վախերն ու տագնապները, ազատվի իր շրջապատի «ստվերներից ու ոգիներից», որպեսզի աշխարհը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում: Ֆարհադ Հասանզադեն ծնվել է 1963 թվականին Իրանի Աբադան քաղաքում:Մասնագիտական գործունեությունը սկսել է 27 տարեկանում՝ համագործակցելով տարբեր ամսագրերի և հրատարա-կությունների հետ:
Այս բազմաբեղուն հեղինակը մինչ օրս բազում ստեղծագործություններ է հրապարակել ամենատարբեր ժանրերում՝
վեպ, կարճ պատմվածք, ֆենթեզի, հեքիաթ և այլն:
Ի թիս այլ ստեղ-ծագործությունների կարելի է հիշել <<Մածոն մշուշում>> վեպը, Սերը և հայելին> պատմվածքների ժողովածուն, <<Մանուշակագույն կոշիկի նույն թալը>> և այլն: Իրանցի ժամանակակից արձակագիր Ֆարհադ Հասանզադեն տասնյակից ավելի մանկապատանեկան վեպերի և պատմվածքների ժողովածուների հեղինակ է:
«Զիբա՛, կանչիր ինձ» վեպը իրանական արդի արձակի ամենաուշագրավ երևույթներից է: Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:
Հեղինակը հայերեն տպագրվում է առաջին անգամ:Հասանզադեն հրատարակել է ավելի քան 80 գիրք` երեխաների և պատանիների համար. վեպեր, պատմվածքներ, բանաստեղծություններ: Գրքերից մի քանիսը թարգմանվել են անգլերեն, թուրքերեն, մալայերեն և չինարեն: Ֆարհադ Հասանզադեի գրչին է պատկանում «Ինձ Զիբա կանչիր» գիրքը, որ պարսկերենից հայերեն է թարգմանել Գևորգ Ասատրյանը:Գիրքը նկարագրում է Թեհրանի բազմամարդ փողոցներում հոր ու դստեր հարաբերությունները և քաղաքում տիրող մթնոլորտը: Այն պատմում է մանկատանն ապրող 15-ամյա աղջկա՝ Զիբայի և հոգեբուժարանում գտնվող նրա հոր մասին։Ֆարհադ Հասանզադեի ստեղծագործությունները բարձր գնահատանքի են արժանացել ավելի քան 30 փառատոններում և գրողների միություններում, ստացել է բազմաթիվ մրցանակներ:2017 թվականին գրողը առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի, իսկ 2018 -ին և 2020-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի։Մանկական գրքի միջազգային խորհրդի կողմից արժանացել է Տարվա լավագույն գիրք մրցանակին:Եվ նա պարզ միջոցներով, սակայն ինքնատիպ ու հիշվող փոխաբերություններով, հստակ, վառ ու պայծառ պատկերներով արտացոլում է Իրանի ժամանակակից կյանքը, բարդ ու բազմազան իրականությունը», - նշում է գրքերի թարգմանիչ Գևորգ Ասատրյանը։
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան