1647 դիտում
20:50 28-10-2021
Ամրապնդելով դարավոր կապերը. Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ ռուսական գրականության նվիրատվության և ցուցադրության բացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ–ռուսական երկկողմանի հարաբերություններն ունեն տարիների պատմություն: Ռուսաստանը համարվում է մեր երկրի ինչպես դիվանագիտական,այնպես էլ քաղաքական ու մշակութային կարևորագույն դաշնակից երկրներից: Սկսած հարաբերությունների հաստատումից ինչպես մեր երկրում,այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, թե մշակույթի,այնպես էլ ռազմական ու մարզական բնագավառներում:
Սրա մասին են վկայում երկկողմանի բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցերը, համատեղ միջոցառումները և այլն: Շատ գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել ընթերցասեր հասարակության մշակութային հաստատություններից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում:
Այսպիսով՝ սույն թվականի հոկտեմբերի 28-ին սիրված գրադարանում տիրում էր տոնական մթնոլորտ,որտեղ ռուս գրականության օր էր:
Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ գրադարանավարներ, գրականագետներ, գրաքննադատներ և այլք՝ մասնակցելու մեծ ցուցասրահում գրականության ցուցադրություն և նվիրատվություն գեղեցիկ արարողությանը։
Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպվել էր գրադարանի տնօրինության ու հանրային բաժնի կողմից: Միջոցառմանը մասնակցեցին Ալեքսանդր Սոլժենիցինի անվան «Дом русского зарубежья»-ի միջազգային և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի վարիչ Ելենա Կրիվովան, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Նազարովը, Հայաստանի Հանրապետությունում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ացամազ Բիչենովը:
Գրականությունը տրամադրել էր Ալեքսանդր Սոլժենիցինի անվան «Дом русского зарубежья» կազմակերպությունն, որը Հայաստանի ազգային գրադարանին պաշտոնապես փոխանցվեց ռուսական առաջատար հրատարակչությունների շուրջ 300 միավոր գրականություն։
Նշենք,որ գրքերի մեծ մասը պատկանում է АСТ, Азбука, Русский путь հրատարակություններին:
Միջոցառման պաշտոնական բացումն իրականացրեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, Աննա Չուլյանը: Ողջունելով նոր համագործակցությունն իր երախտիքի խոսքերն ուղղեց բոլոր կազմակերպիչներին ու աջակիցներին՝ հույս հայտնելով, որ հետագայում այն կունենա շարունակական բնույթ:
-Ուսումնասիրելով ռուսական Սփյուռքը՝ կարող եմ հստակ ասել, որ ռուսական սփյուռքը ունի այն նույն խնդիրները, որոնք ունի հայկական սփյուռքը իր գաղթօջախներում,- իր խոսքում նշեց գրադարանի տնօրենը:
- Հայտնվելով մի նոր գաղթօջախում, հայերը առաջին հերթին եկեղեցի են կառուցում, եկեղեցուն կից կառուցում են կիրակնօրյա դպրոց, որտեղ և կրթվում են մեր սերունդները, իսկ երրորդ բաղադրիչը տպարանն է: Ասեմ, որ նույնն է ռուսական սփյուռքում, այն գրեթե ոչնչով չի տարբերվում հայկական սփյուռքից:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով ելույթ ունեցավ հանդես եկավ նաև Ացամազ Բիչենովը:Իր խոսքում նա նշեց,որ ողջունում է այս գեղեցիկ նախաձեռնությունը՝ համագործակցությունը հետագայում ընդլայնելու և շարունակելու նպատակով:Ելույթով հանդես եկավ Ալեքսանդր Սոլժենիցինի անվան «Дом русского зарубежья»-ի միջազգային և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի վարիչ Ելենա Կրիվովան:Իր խոսքում նա ներկայացրեց Ալեքսանդր Սոլժենիցինի անվան «Дом русского зарубежья» կազմակերպության գործունեությունը՝ նշելով. -Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտեգրացիոն պրոցեսների զարգացման համար պետք է բարձրացնել ուշադրությունը ոչ միայն տնտեսական-քաղաքական հարցերի, այլ նաև հումանիտար ասպեկտների ուղղությամբ: Եվ շատ կարևոր է, որ հումանիտար համագործակցություն է համարվում նաև գրադարանների, թանգարանների, համալսարանների հետ մեր միասնական ծրագիրը: «Дом русского зарубежья» կազմակերպությունը հույս ունի, որ այսօրվա հանդիպումը կդառնա Հայաստանի ազգային գրանդարանի հետ համագործակցության սկիզբը:
Իսկ գեղեցիկ «Գրական գործընթացը՝ Ռուսաստանում. Ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ գրաքննիչ, Ռուսաստանի Դաշնության Գրողների և հրատարակիչների միության ասոցիացիայի ծրագրային գրասենյակի ղեկավար Յանա Սաֆրոնովան:
Դասախոսության սկզբում նա նշեց,որ կազմակերպության շրջանակում սա առաջինն է,որը կլինի շարունակելի ինչպես մեր երկրում,այնպես էլ Ռուսաստանում և այլուր:Դասախոսությունը տեղի ունեցավ հարց ու պատասխանի գեղեցիկ քննարկման մթնոլորտում:Դասախոսության ընթացքում նա ներկայացրեց Ռուսաստանում հրատարակվող մի շարք ամասգրեր ու դրանց տպաքանակի ու ընթերցողների,թղթակիցների վերաբերյալ տվյալներ:Իր դասախոսության վերջում նա բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա,որ այսուհետ իրենց առցանց միջոցառումներին ու ծրագրերին կարող են մասնակցել նաև Հայաստանի գրողներն ու մտավորականները:
Միջոցառման շրջանակում ցուցադրվեց 20 րոպե տևողությամբ Ռուսական Սփյուռքին ու Ալեքսանդր Սոլժենիցինի անվան «Дом русского зарубежья»-ի պատմությանը նվիրված «Դեսպանատունը՝ Տագանսկի բլրի վրա» ֆիլմը:Ֆիլմում ներկայացված էին հայտնի ռուս կոնստրուկտորների, ռազմական, հասարակական,քաղաքական ու մշակութային գործիչների գործունեությանը վերաբերվող դրվագներ:
Վերջում նշենք,որ այս գեղեցիկ ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ:
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված