211652_close_icon
views-count1189 դիտում article-date 11:33 10-02-2021

Հարկային արտոնությունների փաթեթ՝ Արցախի ԱԺ-ում. կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող

Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրել է նիստ՝ հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Օրակարգում հարկային արտոնություններին առնչվող օրենքների նախագծերի փաթեթի 2-րդ ընթերցմամբ հաստատելն ու օրինագծերում փոփոխություններ մտցնելն էր։

Նախագծի փաթեթում լրացուցիչ առաջարկվում է «Հարկերի մասին» օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի փոխառությունների և դրանց սպասարակման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը: Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով:

Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար:

Պատերազմական գործողություններրի հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նաև

գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը,

կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ և շարժական գույքերի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել:

Հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝10,7 մլրդ դրամ գումարի չափով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝10,7 մլրդ դրամ գումարի չափով: Տեղի է ունեցել ...

Опубликовано Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly Вторник, 9 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր