211652_close_icon
views-count1751 դիտում article-date 17:26 12-02-2021

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Հայտարարությունում, որը ստորագրել են Արին Կարապետը, Բյորն Սյոդերը և Ֆրեդրիկ Մալմանը, մասնավորապես, ասված է.
 
«Մենք, Շվեդիայի Ռիքսդագում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի ներքոնշյալ անդամներս, հղում անելով՝
 
- ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը,
 
- 2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը,
 
- Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի 2021 թ. հունվարի 29-ի կոչին,
 
- Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությանը,
 
մտահոգ լինելով, որ Ադրբեջանի` հումանիտար հարցը քաղաքականացնելու ապակառուցողական մոտեցումն ուղեկցվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մուտքն արգելափակելու փորձերով, այդպիսով զրկելով նրանց ԼՂ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությունից,
 
ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը,
 
կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան:
 
Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։
 
Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը»:
 

Նմանատիպ նյութեր