211652_close_icon
views-count50582 դիտում article-date 16:36 12-02-2021

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․կայանված Grand Cherokee-ում հրդեհ է բռնկվել․ մեքենան դարձել է ոչ շահագործելի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։55–ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել  Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Հրշեջները, քաղաքացիների օգնությամբ, մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան եղել է կայանված։

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր