211652_close_icon

Քաշաթաղի շրջանում հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով՝ զինծառայողների աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

views-count1594 դիտում article-date 22:10 12-02-2021

Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր հատվածում հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով՝ զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն:
 

Այս մասին հյատնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր