211652_close_icon
views-count1942 դիտում article-date 20:42 15-02-2021

Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին ուղեկցել են Դադիվանք

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկցրին ՌԴ ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 23 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 52 568 մարդ։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1387,3 հա տարածք, 434,8 կմ ճանապարհ, 1327  բնակելի շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 291 պայթուցիկ նյութ:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է հայ ուխտավորների անվտանգ այցելությունը Դադիվանք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր