1153 դիտում
16:39 16-02-2021
Վերապատրաստման անվճար դասընթացներ ռուսաց լեզվի ուսուցիչների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում գործող «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում կազմակերպվում են ՀՀ ավագ և հիմնական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ: Այս փուլում կարող են մասնակցել կրթական 3-րդ աստիճանում դասավանդող ուսուցիչները:
Դասընթացները հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ անցկացվելու են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փորձառու դասախոսների կողմից: Մեկնարկը կտրվի մարտի 1-ին։
Դասընթացի ընդհանուր տևողությունը երեք շաբաթ է՝ 78 ժամաքանակով, որում նախատեսված է շաբաթական 20-ական ժամ գործնական և 18 ժամ ինքնուրույն աշխատանք: Վերապատրաստման ծրագիրը ներառում է լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն:
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսուցիչներին կտրվի վկայական՝ կնքված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից:
Ուսուցիչների վերապատրաստման ծախսերը հոգում է «Դոմ Մոսկվի» կենտրոնը:
Դասընթացներին գրանցվելու համար մասնակիցները [email protected] էլ. փոստին կարող են ուղարկել գրավոր դիմում՝ նշելով դպրոցը, մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն:
Դիմումները պետք է ներկայացնել մինչև սույն թվականի փետրվարի 26-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար մասնակիցները կարող են զանգահարել բուհի աշխատակից Լիլիթ Ներսիսյանին (հեռ.՝ 098-01-04-88, 060-83-01-22, ներքին՝ 2-80):

Նմանատիպ նյութեր
1359 դիտում
16:58 18-11-2021
Մեկնարկել են անվճար ռուսաց լեզվի դասընթացներ թանգարանի աշխատակիցների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1818 դիտում
11:32 06-12-2021
Հայ ուսուցիչները կմասնակցեն ռուսաց լեզվի ուսուցիչների միջազգային ֆորումին
Այս բաժնից
793 դիտում
17:04 04-11-2024
Վրացական զբոսաշրջային կազմակերպությունը Լոռու մարզը ներկայացնում է՝ որպես «պատմական Վրաստան»
1162 դիտում
16:29 04-11-2024
Վայոց ձորում բացահայտվել է 3.5կգ քաշով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. երկու անձ կալանավորվել է
781 դիտում
15:37 04-11-2024
Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին