1425 դիտում
16:58 18-11-2021
Մեկնարկել են անվճար ռուսաց լեզվի դասընթացներ թանգարանի աշխատակիցների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) մեկնարկ տվեց ռուսաց լեզվի անվճար դասընթացներին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» աշխատակիցների համար:
Նշենք, որ համագործակցությունն ակտիվացել է վերջերս կայացած Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովի և «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի» տնօրեն Ժոռա Հակոբյանի հանդիպումից հետո:
Հանդիպման արդյուքնում որոշում կայացվեց սկսել ռուսաց լեզվի խորացված դասընթացներ այս մշակութային կենտրոնի աշխատակիցների համար: Մասնագետներին կդասավանդի ռուսերենի փորձառու մասնագետ, դասագրքերի հեղինակ, Պուշկինյան մրցույթի դափնեկիր Տատյանա Իսկանդարյանը ։
«Մենք կարևորում և արժևորում ենք Երևանում Ռուսական տան հետ համագործակցությունը: Հույս ունենք, որ կրթական այս ծրագիրը շարունակական կլինի, և թանգարանի վերաբացումից հետո առավել լայն մաշստաբով կիրականացվեն կրթական դասընթացներ նաև դպրոցականների, ուսանողների և ընդհանրապես ռուսերեն սովորել ցանկացողների շրջանում», - նշեց Ժոռա Հակոբյանը:
Թանգարանի տնօրենը հավատացած է, որ այս փոխշահավետ համագործակցությունը խթան կհանդիսանա երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման ու հետագա զարգացման գործում:
«Եվ, իհարկե, հարկ է նշել, որ այս ծրագիրը կյանքի չէր կոչվի, եթե չլիներ Երևանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովի անմիջական ու գործուն մասնակցությունը, որի համար նրան հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը», - նշեց Ժոռա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Երևանում Ռուսական տունը իրականացնում է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ նաև Հայաստանի ոստիկանության աշխատակիցների համար Կապանում, Գյումրիում և Երևանում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
16:39 16-02-2021
Վերապատրաստման անվճար դասընթացներ ռուսաց լեզվի ուսուցիչների համար
1371 դիտում
11:16 06-02-2014
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը
Այս բաժնից
982 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1327 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1147 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան