1607 դիտում
10:08 18-02-2021
Իշխանությունները, շունչները պահած, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի պատասխանին են սպասում. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանություններն արդեն Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին հանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ պետք է հարցը քննարկեն ու ներկայացնեն իրենց դիրքորոշումը: Իշխանությունները նպատակ ունեն մինչև այս խորհրդարանի նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել ու ունենալ իրենց սրտով Ընտրական օրենսգիրք, ինչի համար էլ շտապողականություն են դրսևորել այս հարցում:
Եվ, ահա, ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն ձերբազատվելու «կայուն մեծամասնություն» ձևակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներմուծված տերմին: Ու դեռևս 2015 թվականի հուլիսի 15-ին հրապարակված նոր Սահմանադրությամբ՝ եթե կուսակցությունը 54 տոկոս ձայն է հավաքում, ապա նրան «բոնուսներ» են տրվում, ու մի քանի պատգամավորներ խորհրդարան են մտնում: Ըստ մեր տեղեկությունների՝ նախորդ իշխանություններն այդ ամենն արել են այն բանի համար, որ ունենան «պահուստային» պատգամավորներ, եթե չկարողանան ինչ-որ հարցում քվերկություն ապահովել, ապա օգնության պետք է հասնեին այդ պատգամավորները՝ ապահովելով իրենց սրտի քվեարկությունը:
Բայց, արի ու տես, այս իշխանություններին «կայուն մեծամասնությունը» պետք չէ, ու որոշել են ազատվել այդ տերմինից: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն այն փոփոխել ԱԺ ընդդիմության միջոցով, եթե նրանք համաձայնեն խորհրդարանում հարցը քննարկել ու քվեարկել: Իսկ եթե խորհրդարանի ընդդիմությունը չհամաձայնի, ապա իշխանությունները ստիպված կլինեն համակերպվել այդ ձևաչափով ընտրություններին մասնակցելուն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ անցողիկ է համարվում 4 տոկոս ձայն հավաքած կուսակցությունը՝ նախորդ 5-ի փոխարեն:
Մեր տեղեկությունների համաձայն՝ այս իշխանությունները մեծ տեղ են տվել դաշինքներին: Եթե երկու կուսակցություն դաշինք են կազմել, ապա նրանք խորհրդարանում կհայտնվեն, եթե հավաքեն 8 տոկոս ձայն, երեք դաշինք կազմած կուսակցությունները պետք է հավաքեն 9 տոկոսի շեմը, իսկ 4 դաշինքի դեպքում պետք է հաղթահարեն 10 տոկոսի շեմը: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք նաև, որ հայրենի իշխանություններ ցանկանում են, որ խորհրդարանում ոչ թե 3 խմբակցություն լինի, ինչպես այսօրվա խորհրդարանն է, այլ լինի 4 խմբակցություն։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2472 դիտում
09:40 30-07-2020
Դատավորները «շունչները պահած» սպասում են. ով է հաջորդը. «Ժողովուրդ»
25203 դիտում
09:49 19-11-2021
Խանութները շունչները պահած սպասում են «Սև ուրբաթին»․ «Ժողովուրդ»
2892 դիտում
09:01 08-07-2022
ՊՆ-ում կադրային ջարդ է սկսվելու. շունչները պահած սպասում են․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3190 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»