7729 դիտում
10:32 12-01-2017
ՊՆ-ն 500 «Մարշալ Բաղրամյան», 500 «Անդրանիկ Օզանյան», 500 «Գարեգին Նժդեհ», 700 «Վազգեն Սարգսյան» մեդալներ է պատվիրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ն մեծ քանակությամբ կրծքանշաններ և կրծքանշանների տուփեր է գնել։
2016 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը «ԱՏԱ» ՍՊԸ-ի տնօրենի հետ կնքել է 500 հատ կրծքանշանի տուփ գնելու պայմանագիր յուրաքանչյուրի համար վճարելով 4 հազար դրամ։ «Վանե» ընկերությունից էլ ՊՆ-ն պատվիրել է մեդալի 500 հատ թավշե տուփեր։ Այս դեպքում պայմանագիր արժեցել է 1 մլն 400 հազար դրամ։ Տուփերը պետք է մատակարարվեն 2017թ. առաջին եռամսյակում։
Կրծքանշանների պայմանագիրն արժեցել է 17 մլն 40 հազար դրամ։ ՊՆ-ն պատվիրել Է 500 հատ «Մարշալ Բաղրամյան», 500 հատ «Անդրանիկ Օզանյան», 500 հատ «Գարեգին Նժդեհ», 700 հատ «Վազգեն Սարգսյան». 1000 հատ «Ծովակալ Իսակով», 200 հատ «Ռազմական համագործակցության համար», 150 հատ «Մարտական հերթապահության համար» 2-րդ աստիճանի մեդալներ։ Հավանաբար, այսքան կրծքանշան պատվիրվել է Հայոց բանակի կազմավորման օրվա հունվարի 28-ին նախատեսված միջոցառման շրջանակում պարգևատրելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1817 դիտում
14:45 24-02-2015
Սեյրան Օհանյանը Գուգարաց թեմի առաջնորդին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով. լուսանկարներ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»