2250 դիտում
22:54 19-02-2021
Երբ հանդիպում են գրքերն ու ընթերցողները. գեղեցիկ միջոցառումներ են անցկացվել սիրված գրքօջախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գիրք նվիրելու օրը Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվող ամենահայտնի նախաձեռնություններից է։
Օրը մշտապես նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ:
Որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է ՀՀ գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ: Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։Հայաստանի Գրողների միության նախագահ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։ Նրա խոսքերով Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր։ Այդ օրը կարծես մրցակցության մեջ լինեն մեկը մյուսի հետ՝ ընթերցասեր հասարակությանը ներկայացնելով իրենց բազմաբովանդակալից ու հետաքրքիր ծրագրերը:
Տարեցտարի փոխվում է հայեցակարգն ու պահանջները դեպի ընթերցանություն: Օրվա առիթով լինում են նաև տարրաբնույթ մրցույթներ, կապված ընթերցանության ու գրական աշխարհի հետ: Եվ ահա այդ օրը վերածվել էր իսկական տոնի գրքասեր հասարակության կողմից սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում:Այսպիսով գրադարանը հագեցած էր բազմաթիվ հետաքրքիր ու յուրահատուկ ծրագրերով, ու միջոցառումներով: Բացելով միջոցառումները գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ընդգծեց ընթերցանության համաշխարհային միտումները և գիրք նվիրելու խորհուրդը։ Իսկ իր ելույթի ընթացքում նա գրքեր շնորհեց գրադարանի 5 լավագույն ընթերցողներին` Անահիտ Խեչոյանին, Հրաչ Սաֆարյանին, Էդգար Էլբակյանին, Մարինե Մանուկյանին, Արամո Հախվերդյանին: Ընթերցողներն ընտրվել էին՝ հաշվի առնելով տարվա ընթացքում պատվիրած գրքերի քանակը, նաև գրադարան այցելելու հաճախականությունը: Իր խոսքն ամփոփեց կազմակերպիչներին ու մասնակիցներին ուղղված շնորհակալական ու երախտիքի խոսքերով: Հիմնական միջոցառումների մեկնարկը տրվեց գրադարանի նախասրահում:
Այստեղ ելույթ ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնի նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնի Էմմա Մելիքսեթյանը: Նա ներկայացրեց ցուցադրությունն ու հավաքածուները: Ցուցադրությանը հիմնականում ներկայացված էր ինքնագրերով, նշանավոր մարդկանց մակագրություններով, ընծայագրերով գրականության ցուցադրություն ինքնագրերով հավաքածուից: Մասնավորապես ցուցադրվում էին նշանավոր մարդկանց (Սիամանթոյի, Վահան Տերյանի, Հրաչյա Աճառյանի, Գևորգ Էմինի, Զապել Եսայանի, Պերճ Պռոշյանի և այլն) մակագրություններով գրքերի ցուցադրություն անձեռնմխելի գրականության բաժնի նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնի ինքնագրերով հավաքածուից:Ենթաբաժնում 2014 թվականին ձևավորված «Նշանավոր մարդկանց մակագրություններով, ընծայագրերով» հավաքածուում ներառված են գիտության տարբեր բնագավառների նշանավոր գործիչների, գրողների, հրապարակախոսների ինքնագրերով կամ նրանց ընծայագրված գրքերը:
Ինքնագրերը կամ ընծայագրերն օգնում են բացահայտել մարդկանց փոխհարաբերությունները, նախասիրությունները, բարեկամական կապերը, սոցիալական և մասնագիտական հարաբերությունները և այլն: Իզուր չէ ասված, որ հաճախ ինքնագիրը կրում է իր մեջ լրացուցիչ տեղեկություն գրքի ստեղծագործական և հրատարակչական պատմության մասին, ուշադրություն է հրավիրում հեղինակի որոշ մտքերին, հիշեցնում նրա անցյալ հանդիպումների և քննարկումների, բարեկամության և համագործակցության, հաճախ նույնիսկ անձնական կապերի մասին: Միջոցառման ընթացքում կայացավ Ազգային գրադարանի հրատարակած «Հովհաննես Թումանյան. Կենսամատենագիտություն (2001-2020)» գրքի շնորհանդեսը: Այստեղ հյուրերին ու ընթերցասեր հասարակությանն ողջունեց, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին, գրքի խմբագրակազմին շնորհակալություն հայտնեց մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը:
Նա ներկայացրեց այն հսկայածավալ աշխատանքը, որ կենսամատենագիտության պատրաստման ընթացքում արել են կազմողներն (Անուշ Ամիրջանյան, Օլյա Աղայան) ու խմբագիրները (Սուսաննա Հովհաննիսյան, Մայա Գրիգորյան)` համագործակցելով տասնյակ կազմակերպությունների, մշակութային միությունների հետ: Կենսամատենագիտության մեջ ներառված մատենագիտական նկարագրություններն արտացոլում են բանաստեղծի՝ 2001-2020 թթ. տպագրված ստեղծագործությունները, փոխադրությունները, թարգմանությունները, նամակներն ու գրաքննադատական հոդվածները, ինչպես նաև նրա կյանքին և գործունեությանը նվիրված հրապարակումները՝ հայերեն և ռուսերեն: Այս մատենագիտությունը տրամաբանական շարունակությունն է 2008-2011 թթ. Հայաստանի ազգային գրադարանի տպագրած «Հովհաննես Թումանյան. կենսամատենագիտություն» գրքերի (կազմող՝ Արմինե Հովհաննիսյան), որոնք հատվածաբար ներառել են 1970-2000թթ. տպագրված նյութերի մատենագիտական նկարագրությունները:Գիրքը բաղկացած է 444 էջից: Գրքի աշխատանքները սկսվել են մոտ 2 տարի առաջ, իսկ ավարտվել 2020 թվականին: Գրքի ժամանակին ներկայացմանը խոչընդոտել են երկրում տիրող համավարակն ու պատերազմական դրությունը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաև հայ մեծանուն պոետ Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանի ողջույնի ուղերձն օրվա առիթով:Ելույթներով հանդես եկան նաև թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն, թումանյանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Եղիազարյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, Հյուսիսային Համալսարանի լրատվության բաժնի ղեկավար բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Հակոբյանը,բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը՝ շեշտելով Թումանյանի մեծությունը, մեր ազգի համար բացառիկությունը, ինչպես նաև արժևորելով հրատարակված հերթական հատորը:
Շնորհանդեսի ընթացքում օրվա առիթով մի շարք կազմակերպություններ ու հեղինակներ գրքեր նվիրեցին սիրված գրքօջախին:Այսօրվա միջոցառումներից էր նաև մի հետաքրքիր ու յուրօրինակ նախաձեռնություն:
Գրադարանը, այս անգամ առաջարկում է կարդալուց հետո ոչ թե տանը պահել գիրքը, այլ ուղարկել «Գրքապտույտի»: Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցները հավաքված ընթերցասերներին ծանոթացնում էին նախաձեռնության մանրամասներին, բացատրում գրանցման կարգը և տրամադրում գրադարանի պատրաստած այն պիտակները, որոնք հարկավոր է փակցնել գրքին այն «ճամփորդության ուղարկելուց առաջ»:Նախաձեռնությամբ հետաքրքրված մարդկանց հատկապես գրավեց այն միտքը, որ գիրքը «Գրքապտույտի» ուղարկելիս յուրաքանչյուր հաջորդ ընթերցող կայքում կարող է գտնել այն անձի անունն ու կոնտակտային տվյալները, ում շնորհիվ գտել է գիրքն ու ընթերցելու հնարավորություն ստացել, ինչպես նաև կարող է հետևել գրքի հետագա ճակատագրին։ Նույն գիրքը հաջորդաբար կարդացած մարդիկ այդպիսով կարող են մշտապես կապ պահպանել միմյանց հետ, քննարկել ոչ միայն այդ, այլև ամենատարբեր գրքեր, նախաձեռնության մասին պատմել ընկերներին՝ նպաստելով այն բանին, որ տարիներով գրադարակներում մնալու ու փոշոտվելու փոխարեն գրքերն անցնեն ձեռքից ձեռք ու խթանեն ընթերցանությունը մեր երկրում։Սա ներկայացնում էր հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Լիլիթ Խալաթյանը:Նա բոլոր այցելուներին հանգամանալից ծանոթացրեց նախաձեռնության մանրամասներին, տրամադրելով գրադարանի առաջարկած անհրաժեշտ պիտակները (սրանք կարելի էր նաև ներբեռնել գրադարանի կայքից), որպեսզի օգնեն նախընտրած գրքին «անցնել սեփական ճանապարհը» և օգտակար լինել բազում ընթերցասերների, իսկ «Գրքապտույտը» մեր երկրում նոր ու հետաքրքիր հարթակ հանդիսանա՝ միավորելով թե՛ հայ, թե՛ օտարերկրացի բազում գրքասերների: Իսկ գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի ընթերցասրահում ներկայացվեց Հովհաննես Թումանյանի վերաբերյալ գրականության ցուցադրություն:
Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը: Նա հակիրճ ներկայացրեց միջոցառումն, իսկ այնուհետև Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը: Նա ներկայացրեց ցուցադրված նյութերը: Թումանյանական օրն Ազգային գրադարանում շարունակվեց Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի ենթակայությամբ գործող Հովհաննես Պետրոսյանի անվան տեղեկատու մատենագիտության և էլեկտրոնային սպասարկման ընթերցասրահում ներկայացված ցուցադրությամբ:Ցուցադրված էին Թումանյանի կենսամատենագիտություններ, կյանքի ու ստեղծագործության տարեգրություն, նրան ներկայացնող հանրագիտարաններ, Հայկական հարցի լուծման թումանյանական ընկալումն ամփոփող նյութեր, մամուլում նրա մասին հրատարակված հոդվածներ, գիտաժողովի նյութեր, ինչպես նաև բանաստեղծի հեղինակած բալլադները, պոեմները, պատմվածքները, քառյակները, բանաստեղծությունները պարունակող գրքերը, նրան նվիրված ուսումնասիրություններ և այլն:Ցուցադրության ավարտին Մհեր Ղազինյանը շնորհակալություն հայտնելով բոլորից ու կազմակերպիչներից հույս հայտնեց, որ նմանատիպ ցուցադրությունները կլինեն շարունակելի՝ընթերցողներին ներկայացնելու հայ գրականության պատմական ու դարավոր նշանակությունն ու արժեքները: Այսպիսով՝ Թումանյանի ստեղծագործությունները կարելի է համարել մեծագույն ու համամարդկային արժեք:
Միջոցառումներն ավարտվեցին թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում, որտեղ ընթերցասեր հասարակությանը մասնակցեց գրքախաղի: Այստեղ ընթերցվում էին հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից,իսկ մասնակիցները գուշակում դրանք՝ասելով թե որ բալլադից, պոեմից կամ բանաստեղծությունից է հատվածը մեջբերված: Գրքախաղը վարեց սիրված գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանը: Ամենաշատ ճիշտ պատասխաններ տված մասնակիցները ստացան մրցանակներ:
Այս միջոցառման ընթացքում հաղթողներ ճանաչվեցին Արմինե Մնացականյանը, Անժելիկա Ալեքսանյանը, Օֆելյա Կարապետյանը և գրադարանի աշխատակից Գոհար Ենոքյանը: Այսպիսով՝այս գեղեցիկ ու բովանդակալից միջոցառումներից ընթերցողներն իրենց հետ տարան բարի ու հետաքրքիր հուշեր,որոնք երբեք չեն մոռանա ու այս ավանդույթը հուսանք,որ փոխանցվելու է սերնդեսերունդ՝ներկայացնելով գրքի ու դրա իրական արժեքը:
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեսյբուքյան էջի և Սիրարփի Կարապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1775 դիտում
22:28 07-07-2021
Տոնական մթնոլորտ սիրված գրքօջախում. Հայաստանի ազգային գրադարանում.միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2334 դիտում
22:30 10-03-2021
Երբ հավաքվում են կանայք. հանդիպում-քննարկում սիրված գրքօջախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2811 դիտում
09:46 02-06-2021
Երբ հավաքվում են մանուկները...Սիրված գրքօջախում նշվեց երեխաների պաշտպանության օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված