211652_close_icon
views-count2497 դիտում article-date 13:16 20-02-2021

ՀՀԿ-ն կոչ է անում միանալ Հայրենիքի փրկության շարժման պայքարին և ակտիվ մասնակցություն ունենալ այսօրվա հանրահավաքին

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․

«Երկու հայկական պետություններն ազգային աղետի հասցրած, Արցախյան վերջին պատերազմի արդյունքում խայտառակ պարտության միակ պատճառ հանդիսացող կապիտուլյանտ իշխանությունը, շարունակելով հայ ժողովրդի հայրենազրկման եւ պետականազրկման հանցավոր քաղաքականությունը, համառ, բայց ապարդյուն ջանքեր է գործադրում կեղծ քրեական գործերի, սին մեղադրանքների, ուժային ռեսուրսի ապօրինի գործադրման միջոցով հայ ժողովրդին արժանապատվության եւ արդարության համար պայքարի վճռականությունից, հույսից եւ կամքից զրկելու համար։

Այս համատեքստում ենք դիտարկում երեկ Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրենց ընդդիմադիր եւ ազգային հայացքներով հայտնի մի շարք հասարակական, հանրային, մտավորական եւ փորձագիտական շրջանակների գործիչների հանդեպ ապօրինի եւ շինծու քրեական գործեր հարուցելու փաստը։

Այս ամենը կատարվում է երկրում անհեթեթ պատճառաբանությամբ մինչ այսօր գործող ռազմական դրության պայմաններում, որն, ըստ միջազգային գնահատականների, նպատակունի ճնշելու հակակառավարական ցույցերը եւ ազատազրկելու ընդդիմադիր գործիչներին։

Տվյալ ձեռագիրը քաղաքական հետապնդումների նոր ալիքի վկայությունն է, որով ազգակործան իշխանությունները փորձում են խուսափել ժողովրդի արդար ցասումից եւ վերահաս արդարադատությունից։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

1. Խստորեն դատապարտում է ուժային կառույցների միջոցով երկրում քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը։

2. Ափսոսանք է հայտնում, որ Ազգային Անվտանգության ծառայությունը շեղվել է իր բուն առաքելությունից եւ դարձել է «անհեթեթ խզբզանքի» գրպանային կամակատարը։

3. Պահանջում է անհապաղ չեղարկել ռազմական դրությունը եւ երկրում ապահովել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ամբողջական ծավալը։

4. Վերահաստատում է հետեւողական քաղաքական պայքարի իր հանձնառոււթյունը։

5. Կոչ է անում բոլորին միանալ Հայրենիքի փրկության շարժման պայքարին եւ ակտիվ մասնակցություն ունենալ այսօրվա հանրահավաքին։

6. Հայտարարում է, որ երկրում առկա եւ հետագա բոլոր բացասական զարգացումների միակ պատասխանատուն գործող ապազգային եւ կործանարար իշխանությունն է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը Երկու հայկական պետություններն ազգային աղետի հասցրած, Արցախյան վերջին պատերազմի...

Posted by Armen Ashotyan on 2021 թ. փետրվարի 20, շաբաթ

Նմանատիպ նյութեր