211652_close_icon
views-count2335 դիտում article-date 17:30 20-02-2021

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները 4 ուղղություններով երթ են անցկացնում Երևանում

Երևանի Ազատության հրապարակում փետրվարի 20-ին անցկացվող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքով հայտարարվում է շարժման նոր սկիզբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հանրահավաքում նշեց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դրանով նոր էջ է բացվում հայ ժողովրդի պատմության մեջ:

«Համաժողովրդական պահանջը պետք է դառնա համաժողովրդական պայքար: Այսօրվանից սկսած  «նոն-ստոպ» բողոքի զանգվածային ակցիաներ պետք է անցկակացվեն: Այժմ բաժանվում ենք 4 ուղղություների՝  Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Սայաթ Նովա- Աբովյան, Բաղրամյան, Մոսկովյան փողոցներ: Մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները: Իշխանություններին պետք է ի ցույց դնենք հեռացման պահանջը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նմանատիպ նյութեր