211652_close_icon
views-count1971 դիտում article-date 12:50 13-03-2021

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ԱԳՆ շենքի դիմաց. ուղիղ. News.am

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մոտ  ասյօր` մարտի 13-ին, մեկնարկում է բողոքի ակցիան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

ԱԳՆ շենքի մոտ արդեն մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացրել, որոնք հսկելու են Փաշինյանի մուտքը ԱԳՆ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, նա որոշել է ԱԳՆ այցելել այսօր` 12:30-ին:

«Հարգելի' հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանը որոշել է մարտի 13-ին՝ ժամը 12։30-ին, այցելել Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, նա չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել մարտի 13-ին։

Մենք էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։

Հավաքվում ենք 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)»,- նշվում է հայտարարության մեջ։

ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փաշինյանն ու իր պատգամավորներն «օր ու արեւ» չեն ունենալու, եթե մի տեղ գնան այս վերաբերմունքին են արժանանալու:

«Իսկ թե ինչ ենք անելու, թող անակնկալ լինի: Ամեն մարդու համար վիրավորական է, որ ինքը իր ժողովրդից այսպես պետք է պաշտպանվի»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր