211652_close_icon
views-count1671 դիտում article-date 17:53 22-02-2021

Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է վարկանիշային մրցաշարում

Իտալացի  Ֆաբիո Բասիլեն մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանի նկատմամբ վրեժխնդիր եղավ Թել Ավիվում անցկացված << Մեծ սաղավարտ >>  անվանումով օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Բանն  այն է, որ  երկու տարի առաջ կայացած Եվրոպայի  առաջնությունում Ֆերդինանդը հաղթել էր իտալացուն և դարձել ոսկե մեդալակիր: Այս անգամ,  հենց առաջին գոտեմարտում, հայաստանցին պարտվեց Բասիլեին,զրկվեց  մրցաշարը շարունակելու իրավունքից  և գլխիկոր հեռացավ տատամիից:

Ֆերդինանդ Կարապետյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը մրցավարտից անմիջապես հետո մեկնել են Տաշքենդ և տեղի թիմի հետ ուսումնամարզական հավաք են անցկացնում մինչև մարտի երեքը: Դրանից երկու հետո մեր մարզիկը կմասնակցի տեղում կայանալիք դարձյալ վարկանիշային միջազգային միրցաշարի:

Երևանցի ձյուդոիստն այժմ 1052 միավորով դասակարգման ցանկում  48 –րդն է իր՝ 73կգ  քաշային կարգում: Մինչդեռ խաղեր կմեկնեն միչև 25 –րդ տեղը զբաղեցնողները:

Նմանատիպ նյութեր