211652_close_icon
views-count6212 դիտում article-date 21:02 24-02-2021

«Կոշ» քրեակատարողական հիմնարկում ստացված օպերատիվ տեղեկությունների արդյունքում կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և յուրահատուկ թմրամիջոցիների թափանցման փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 23-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել մոր կողմից որդու՝ դատապարտյալ Ա. Տ.-Պ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում  սառնարանի  ետնամասում  հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են ենթադրաբար  թմրամիջոցով ներծծված, գործարանային  փաթեթավորմամբ  մաշկային  կպչուն 2 ժապավեն (կիրառվում և օգտագործվում է մաշկից արյան մեջ ներթափանցման եղանակով), ինչպես նաև 8 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 մարտկոց, 3 ականջակալ, 1 USB  լար  և  4 բաժանորդային քարտ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր