211652_close_icon
views-count3694 դիտում article-date 15:30 23-10-2019

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների արհեստավարժ գործողությունների շնորհիվ կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են արգելված իրերի ներնետումը հիմնարկի բնակելի տարածք: Տեղանքի զննությամբ բնակելի տարածքին կից միջանկյալ պատի տանիքից հայտնաբերվել են գործարանային արտադրության 1 տրցակ խաղաթուղթ, ինչպես նաև պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3.8 գր ու 3.3 գր քաշով առանձին զանգվածներ և արտանետվող փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար: Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակավել է դատաքիմիական փորձաքննություն: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր