211652_close_icon
views-count1963 դիտում article-date 14:02 25-02-2021

Նիկոլ Փաշինյանի հարգելի կողմնակիցներ, մի գնացեք Հրապարակ, դա հղի է բախումներով․ ձեզ Հրապարակ հրավիրելու միակ իմաստը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելն է․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում քաղաքացիներին կոչ է անում չգնալ Հանրապետության հրապարակ, քանի որ այնտեղ հնարավոր են բախումներ։

«Նիկոլ Փաշինյանի հարգելի կողմնակիցներ, մի գնացեք Հրապարակ, դա հղի է բախումներով։ Եթե երկրի ղեկավարը դա չի գիտակցում, այդ պատասխանատվությունը մնում է ձեզնից յուրաքանչյուրի վրա․․․Ոչ մի իմաստ չունի ձեզ Հրապարակ հրավիրելը՝ բացի երկիրը հիմա էլ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու նպատակից։ Ձեր աջակցությունը Նիկոլ Փաշինյանին եւ Քաղպայմանագրին կարտահայտեք առաջիկա ընտրությունների ժամանակ՝ կառաջադրվեն, կգնաք նրան ձայն կտաք։ Այս պահին ձեռնպահ մնացեք վտանգավոր ձեռնարկներին մասնակցելուց»։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Նմանատիպ նյութեր