1602 դիտում
16:52 26-12-2014
Սաակաշվիլիի ուզածը Վրաստանը Ռուսաստանի հետ ևս մեկ պատերազմի մեջ ներքաշելն է. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սադրիչ է համարել հարցը այն մասին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի և Ուկրաինայի ընդհանուր թշնամին է:
«Թաբուլա» հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունները, այն, որ Սաակաշվիլին կոչ է անում Վրաստանի զինված ուժերին ներգրավվել ուկրաինական հակամարտության գործողություններին, Վրաստանի հանդեպ թշնամակա՞ն են և դավաճան, թե՞ ոչ, Վրաստանի վարչապետը պատասխանել է, որ Վրաստանը պատասխանատու կառավարություն ունի:
«Մենք անպատասխանատու քայլեր չենք անի: Մեր տարածքների 20%-ն օկուպացված է, մեր տարածքում ռուսական զորքերն են կանգնած, տարածաշրջանում բարդ իրավիճակ է տիրու: Ուկրաինան կրակի մեջ է, իսկ ձեր սիրելի Սաակաշվիլիի միակ հոգսն այն է, որ Վրաստանում կրկին հակամարտություն լինի, անկարգություններ և կրկին Ռուսաստանի հետ բախումների մեջ հայտնվի»,-ասել է նա:
Նմանատիպ նյութեր
1970 դիտում
10:33 15-01-2015
Վրաստանը պրագմատիկ քաղաքականություն է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ. Ղարիբաշվիլի
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը