211652_close_icon
views-count2125 դիտում article-date 15:48 25-02-2021

Ընդդիմությունը չի անելու որևէ քայլ, որ քաղաքացիների մեջ բախումներ լինեն, սա քաղաքացիների մեջ բախում հրահրելու հերթական փորձն է․ Վանեցյանը՝ հրապարակում հավաքվելու՝ Փաշինյանի կոչի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Գլուխները պատով են տալու, թե կրակելու են ժողովրդի վրա, թող փորձեն կրակել կամ անգամ ուժ կիրառել։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝  անդրադառնալով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։ Գրում է Tert.am-ը։

«Հասկանո՞ւմ եք, սա քաղաքական կուսակցությունների պայքար չէ, այստեղ, այս ամենի մեջ չկա քաղաքականություն։ Մենք մշտապես փորձում ենք ամեն ինչ տանել դեպի սահմանադրական ճանապարհով հանգուցալուծման, ինչը այս իշխանությունները չի ընդունում։ Մենք կրկին կոչ ենք անում մնալ Սահմանադրության շրջանակներում, բայց եթե հանկարծ իշխանությունները փորձեն սադրել, ուժ կիրառել, չլսել ժողովրդի պահանջը, ես չգիտեմ՝ ինչ է լինելու, կանգնած ենք մեր երկրի, պետականության կորստի առաջ, սա մենակ խոսքեր չեն»,– ասաց նա և նշեց, որ ապրում ենք բարդ ժամանակներ։

Նա ժողովրդին կոչ արեց, այսօր դուրս գալ փողոց և միանալ իրենց։ Արթուր Վանեցյանն ասաց, որ այս ամենի հետ կապված պետք է, անպայման, հարուցվի քրեական գործ և տրվեն բոլոր հարցերի պատասխանները։ 

Անդրադադռնալով Հանրապետության հրապարակում հավաքվելու՝ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ նա ասաց․ «Սա հերթական փորձն է քաղաքացիների մեջ բախում հրահրելու։ Ընդդիմությունը չի անելու որևէ քայլ, որ քաղաքացիների մեջ բախումներ լինեն, ընդդիմությունը կոչ է անելու հանդարտության, բայց մենք լինելու ենք վճռական և հասնելու ենք մեր հիմնական պահանջին,  այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»,–ասաց նա։

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր