2217 դիտում
11:26 13-10-2022
Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին միտումնավոր բախումներ հրահրելու մեջ․ «Ֆրանս 2»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ՝ որպես կովկասյան տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մի մաս։ Նման հայտարարություն Մակրոնն արել է «Ֆրանս 2» հեռուստաալիքի հետ զրույցում: Հաղորդում է Reuters-ը։
«Այն, ինչ կատարվում է սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր իբր այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործում են այս հակամարտությունը, որի արմատները գալիս են դարերի խորքից, և խաղում են Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի մեղսակցությամբ, և վերադարձել են թուլացնելու Հայաստանը, երկիր, որի հետ ժամանակին մոտ էին»,- ասել է Մակրոնը։ -«Տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվում. դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2071 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
721 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար