3105 դիտում
09:37 26-02-2021
Դատախազությունից, ՔԿ-ից, ԱԱԾ-ից հասկացրել են՝ չեն ենթարկվելու անօրինական որևէ հրամանի և որևէ զինվորականի չեն ձերբակալի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները:
«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ և՛ ՀՀ դատախազությունից, և՛ ՀՀ քննչական կոմիտեից, և՛ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որևէ հրամանի: Ավելին, բացատրել են, որ ռազմական դրության պայմաններում որևէ դեպքում Օնիկ Գասպարյանին կամ որևէ այլ զինվորականի չեն ձերբակալի, չեն միջնորդի ձերբակալության համար, հետևաբար ՀՀ կառավարությունը հասկացել է, որ ուժային կառույցներից միայն փոքրիշատե իրենց վերահսկողության տակ է մնացել ՀՀ ոստիկանությունը, սակայն ոստիկանությունն էլ զինվորականներին ձերբակալելու իրավունք չունի, ռազմական ոստիկանությունն էլ դժվար թե գնա այդ համարձակության:
Օ. Գասպարյանը, նրա տեղակալները և հայտարարությանը միացած հինգ կորպուսների հրամանատարները կշարունակեն պաշտոնավարել և ապահովել մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ ներքաղաքական զարգացումները դեռ կշարունակեն ծավալվել:
Հավելենք, որ ուժային կառույցների աշխատակիցների պնդմամբ՝ զինված հեղաշրջման փորձ չի եղել, քանի որ ԳՇ պետը, բացի հայտարարությունից, որևէ քայլ չի արել, զինված գործողություն չի արել իշխանության յուրացման համար, հետևաբար ապօրինություն կլինի նրան ձերբակալելը»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
22737 դիտում
09:26 22-07-2020
ԱԱԾ տնօրենն իրեն տեղակալ կբերի դատախազությունից. «Ժողովուրդ»
5942 դիտում
15:34 29-12-2017
Թեհրանում այլևս չեն ձերբակալի կանանց հագուստի պատճառով
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»