211652_close_icon
views-count7830 դիտում article-date 17:36 11-12-2020

«Նիկոլը շիշ բռնողին ուղարկել է ԱԱԾ. հասկանո՞ւմ եք՝ շիշ բռնողն է ձեզ ռեգուլիրովկա տալիս, որ մեզ ձերբակալի». Ի.Սաղաթելյան

[url=https://slaq.am/arm/news/1410056/?fbclid=IwAR3tnKEqhc_jNeW8gydebdQmGVUeQrS5qM5hK3Or8mwam12SbVrmQkSFlyM]Slaq.am[/url]-ը գրում է. «Հողատո՛ւ, հեռացի՛ր», «Հայրենիքը ծախո՛ւ չէ», «Դավաճա՛ն, հեռացի՛ր» կոչերով Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից «Արժանապատվության երթ իրականացնող բազմաթիվ քաղաքացիներ շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ արդեն հավաքված բազմաթիվ քաղաքացիներ կային: Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանին և ակցիայի այլ մասնակիցների: Նա ոստիկանության գործողությունները որակեց ապօրինի՝ նկատելով. «Բայց մեզ ոչ մեկը չի կարող կոտրել: Նիկոլը պետք է հեռանա, իր բոլոր լակոտների հետ, ուրիշ տարբերակ չկա»: Սաղաթելյանը ոստիկաններին հորդորեց միանալ իրենց. «Նիկոլը շիշ բռնողին ուղարկել է ԱԱԾ, ամոթ ա, արա, հասկանո՞ւմ եք՝ շիշ բռնողն է ձեզ ռեգուլիրովկա տալիս, որ մեզ ձերբակալի: Հիմա ասում եմ՝ Նիկո՛լ, էդ շիշ բռնողին, Քոչարյան Անդոյին ու մնացածին ասա՝ ձիգ բռնվեն ու շշերն էլ ձեռները պինդ պահեն»: Այնուհետև, դիմելով ոստիկաններին, նա ասաց․«Ես գիտեմ, տղերք, դուք հոգով մեր հետ եք, էդ խելագարը պիտի գնա, ինքն իրավունք չունի ձեզ հրահանգ տա»: Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանի տարբեր հատվածներում: Նրանք «արժանապատվության երթով» շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»: Ակցիայի բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել:

Նմանատիպ նյութեր