2210 դիտում
15:01 27-02-2021
Հաթերքում պատրաստ ենք ևս 100 ընտանիքի ընդունել. համայնքի ղեկավար
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում պատերազմական գործողությունների ավարտից հետո 1549 բնակչից այս պահի դրությամբ վերադարձել է 1352-ը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հաթերք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը։
Համայնքում գործում են մանկապարտեզն ու դպրոցը, ենթակառուցվածքների առումով խնդիրներ չկան։ Բնակիչները զբաղվում են հիմնականում հողագործությամբ և մեղվաբուծությամբ։ Տեղում գործող «Հաթերք ֆուդ» ընկերությունը ևս հոգում է բնակիչների զբաղվածության հարցը։ Ինչ վերաբերում է տարվող աշխատանքներին, ընթացքի մեջ է գյուղի ջրագծի հիմնանորոգման գործընթացը, հիմնականում ավարտված են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
Մեր զրուցակցի խոսքով՝ համայնքի ազատ բնակֆոնդի հաշվին Հադրութից, Մատաղիսից, Մարաղայից, Շահումյանից՝ ընդունել են շուրջ 12 ընտանիք, սակայն առկա ներուժն ավելի մեծ է։ Ըստ Վ. Գրիգորյանի՝ գյուղում ավելի քան հարյուր բնակելի տուն կա, որտեղ նույնպես կարող են հաստատվել մարդիկ։
«Համայնքը գազաֆիկացված չէ, համացանցի հետ կապված ևս խնդիրներ կան, բայց դա չի խանգարում, որպեսզի մարդիկ ապրեն իրենց բնականոն կյանքով: Չնայած առկա խնդիրներին՝ շարունակում ենք կառչած մնալ մեր հողին ու մեր ապագան կառուցել հայրենի գյուղում»,- եզրափակեց համայնքի ղեկավարը։

Նմանատիպ նյութեր
24984 դիտում
22:22 25-01-2017
Հաթերքում նշեցին ապրիլի 26-ին Մատաղիսում զոհված Արամ Առուշանյանի ծննդյան տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1262 դիտում
15:40 05-05-2021
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում. Արցախի նախագահը՝ Հաթերքում
Այս բաժնից
1054 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
994 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1051 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել