211652_close_icon
views-count9461 դիտում article-date 22:54 27-02-2021

ՀՀ նախագահը իր քայլով ապացուցեց, որ մտածում է մեր երկրի, ժողովրդի և պետականության մասին. Արթուր Վանեցյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Այսօր բոլորիս համար շատ կարևոր օր է, մենք ապացուցեցինք, որ բանակի կողքին ենք, բանակն էլ մեր կողքին է: ՀՀ նախագահը իր քայլով ևս ապացուցեց, որ մտածում է մեր երկրի ժողովրդի և պետականության մասին. Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության  նախագահ Արթուր Վանեցյանը, հայտնում է Tert.am-ը:

«Ուզում եմ, ոչ միայն, որպես  «Հայրենիք» կուսակցության նախագահ, այլև պահեստազորի գեներալ, իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ զինված ուժերին և շնորհակալություն հայտնել մեր պատվարժան գեներալներին, սպաներին, ենթասպաներին և շարքայիններին՝ կեցցե հայոց բանակը, հայ ժողովուրդը և այն ուժեղ Հայաստանը, որն արդեն սկսում է ուղղել իր մեջքը և գրանցել նոր նվաճումներ, որին արժանի ենք:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր