4691 դիտում
13:19 03-03-2021
Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Արթուր Վանեցյան. Tert.am
Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց մասին արդեն գիտեք. ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը ՍԴ ուղարկելու Է, թե ոչ։ Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը:
«Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- ասաց Վանեցյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում են նախագահին:
Վանեցյանը նշեց, որ նախագահն ասել է՝ ի գիտություն կընդունի դիտարկումներն ու որևէ բան չի ասել այն մասով, թե ինչու մինչև այս պահը ՍԴ չի դիմել:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ չի ընդունում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և Սահմանադրական դատարան է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»