19869 դիտում
23:33 27-02-2021
Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ռազմագիտության դասարանն անվանվեց Արցախյան պատերազմում նահատակված հերոսներ Ալբերտ Նազարյանի և Արմեն Գրիգորյանի անուններով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյումրու «Ֆոտոն» վարժարանում սովորել են Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ սերժանտ Ալբերտ Նազարյանը և մայոր Արմեն Գրիգորյանը: Տղաները պատերազմում ունեցան նույն ճակատագիրը՝ զոհվեցին հանուն մայր հողի: Հարազատ կրթօջախում այսօր ռազմագիտության դասարանն անվանվեց հերոսների անուններով: Անվանական հուշատախտակը բացում են հերոսածին մայրերը:
Հաստատության սաները պատմեցին դպրոցի աշակերտների՝ Ալբերտի և Արմենի մասին: Տղաներն հերոսացան հանուն մեր երկրի վաղվա օրվա, սակայն նրանց անունն անմոռանալի է նաև այստեղ՝ դպրոցում, որտեղ սովորել են տղաները:
Ուսուցիչները ժպիտով ու հպարտությամբ են հիշում աշակերտներին: Ալբերտին ու Արմենին միավորում է այն, որ երկուսն էլ անվարան գնացել են թշնամուն ընդառաջ՝ հանուն հայրենի երկրի ու Արցախի:
Ցավը մեկտեղված է հպարտության հետ, որդեկորույս մայրերը հուզվում են, հպարտանում հերոս որդիներով: Այժմ դպրոցում ևս իրենց որդիների նկարներն են, որոնց սխրանքն անմոռանալի է:
«Ֆոտոն» վարժարանի ռազմագիտության դասարանում այժմ սաների նկարներն են, հուշերը, որոնք մնացին միայն տղաներից, որ օրինակ են բոլորին՝ ամենաթանկը՝ կյանքն անգամ չխնայել հանուն մայր հողի, հանուն հայենիքի պաշտպանության, ինչին և գնացին տղաները՝ Աբերտն ու Արմենը:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+