211652_close_icon
views-count1741 դիտում article-date 14:42 04-02-2025

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորաններում հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետին պատկանող «Ford Transit»-ում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների հատվածում Չարենցավանի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի հաշվեկշռում հաշվառված, Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի կողմից վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները: 
 
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Կարեն Հակոբյանի գլխավոորությամբ: 

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր