211652_close_icon
views-count51808 դիտում article-date 15:48 01-03-2021

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի «Ստորին Հրազդան» ջրանցքից դուրս բերված 43-ամյա տղամարդու մահվան փաստով սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչաան բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 24-ին Արմավիրի մարզի Դաշտ գյուղի հարակից տարածքով անցնող «Ստորին Հրազդան» կոչվող ջրանցքում 43-ամյա Համլետ Մուշեղյանի դիակի հայտնաբերման փաստով։

Դատաբժշկի եզրակացության հաձաձայն՝ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում Հ. Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին և գլխին պատճառվել են վնասվածքներ, ինչի հետևանքով էլ նա ստացել է նաև գանգուղեղային վնասվածք։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Սուսաննա Ասատրյանը տեղեկություն էր ստացել, որ Դաշտ գյուղի ջրանցքում դի կա։ 

Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղեկալ Արտուր Ֆիշյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները ճոպանի միջոցով գյուղացիների օգնությամբ Ստորին Հրազդան ջնացքից դուրս էին բերել տղամարդու դի։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Կարեն Ավագանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին
նախապատրաստվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր