95960 դիտում
13:00 31-03-2021
Քյարքիի ոլորաններից դուրս բերված մահացած 51-ամյա տղամարդը ԱՁ տնօրեն էր. պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն, սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի որոշմամբ ստեղծված քննչաական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Պողոսյանի որոշմամբ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քր.գործը, որը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով երեկ՝ մարտի 30-ին, Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերված ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դիակի հայտաբերման փաստով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրեն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 30-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի:
Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արսեն Բաբագուլյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկանները վթարի վայրում՝ ասֆալտին, հայտնաբերել էին արնանման հետքեր, ինչի համար էլ դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը:
Դեպքի վայրի զննություն էր կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Պողոսյանի և Վոլոդյա Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, ով, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր, ու երեկ նրա հարազատները, նրա անհայտ կորելու մասին դիմում էին ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին, և որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել էին մահացած վիճակում:
Ձորում հայտնաբերվել էր նաև նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
44062 դիտում
19:20 05-08-2019
Որպես անհայտ կորած՝ որոնվում է 36-ամա տղամարդը. սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ.