27853 դիտում
22:14 01-03-2021
Սարի Թաղի որոշ հատվածներում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է. պատճառը՝ բեռնատարի վարորդն է, ով բախվել է գազատար խողովակին և դիմել փախուստի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն 1 ժամից ավելի է, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի մի քանի բրիգադներ աշխատանքներ են կատարում Սարի Թաղում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում բեռնատար ավտոմեքենան Սարի Թաղի 8-րդ շարքում բախվել է գազատար խողովակին, այնուհետև դեպքի վայրից հեռացել: Բախման հետևանքով գազի արտահոսք է առաջացել:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի մասին արդեն տեղյակ են ոստիկանության Էրեբունու բաժնում, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն պարզել են այդ ավտոմեքենայի մակնիշը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
1420 դիտում
16:43 27-06-2019
Ժամանակավորապես կդադարեցվի Սարի թաղի մի շարք առանձնատների գազամատակարարումը
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)