211652_close_icon
views-count2102 դիտում article-date 15:40 02-03-2021

Նախարար Հակոբ Արշակյանը «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանն է ներկայացրել ներքաղաքական և տնտեսական իրավիճակը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարցազրույց է տվել Ալ Արաբիա հեռուստաընկերությանը, որի ընթացքում ներկայացրել է  Հայաստանում ստեղծված ներքաղաքական և տնտեսական իրավիճակը։ 

Նախարարը հիմնականում անդրադարձել է հետևյալ  թեմաներին.

- Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և իշխանությունները ձևավորվել են արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ընտրողների ավելի քան 70%-ի աջակցությունը,

- Երևանում տեղի ունեցող ակցիաներն ու հանրահավաքները քաղաքական գործընթացի մաս են, և իշխանությունները՝ իրավիճակի հանգուցալուծման նպատակով, պատրաստակամ են շարժվել կառուցողական բանակցությունների ճանապարհով,

- ԳՇ ղեկավարի և մի խումբ գեներալների կողմից արված հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ստորաբաժանումներին և ղեկավարներին հրամայել է զբաղվել պետության և սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերով' համաձայն ՀՀ սահմանադրության,

- Արցախի հարցի շուրջ եռակողմ հայտարարության մասին հարցին ի պատասխան նախարարը մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական կողմը երկարաձգում է գերիների վերադարձը, նաև նշել, որ կարևորագույն այդ խնդրի շուրջ բանակցությունները շարունակվում են և հույս հայտնել, որ հարցն արագ կհանգուցալուծվի,

- Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու ենթակառուցվածքներն աշխատում են բնականոն ռեժիմով, պետական բոլոր մարմինները լիարժեքորեն իրականացնում են իրենց գործառույթները, 

- Տնտեսական իրավիճակի մասով  նշվել է վերջերս իրականացված 750 մլն դոլար եվրոբոնդերի թողարկման և տնտեսության վերականգնման դրական ազդակների մասին։
 

Նմանատիպ նյութեր