211652_close_icon
views-count1344 դիտում article-date 20:12 05-04-2019

Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի աշխատանքներին։ Ներկայացուցչական այս միջոցառումը, որն անցկացվում է ամեն տարի, նպատակ ունի նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հերթական նիստի քննարկմանն էին ներկայացվել տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների, տիեզերական և ռադիոէլեկտրական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր։ Նիստի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ սերնդի կապի համակարգերի, արհեստական բանականության, ռադիոէլեկտրոնիկայի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական իրերի ինտերնետ ուղղություններով համատեղ աշխատանքների խթանման ուղղությամբ: Կողմերը ողջունել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված հայ-ռուսական ներդրումային ֆոնդ նախաձեռնելու պայմանավորվածությունը՝ ընդգծելով այդ գործընթացում Եվրասիական զարգացման բանկի դերը: Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի թեմային, որի անխափան թողունակությունը անչափ կարևոր է մեր երկրի համար։ Ռուսական կողմը տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր: Քննարկվել են նաև կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր, խոսվել է այդ ուղղությամբ իրականացվող արդյունավետ համագործակցության մասին։ Խոսվել է ավիացիայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներից։ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության 19-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր