211652_close_icon
views-count2427 դիտում article-date 18:14 02-03-2021

Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին ու կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին:

Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Արամ Խաչատրյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Կոտայքի մարզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի ներդրման, «Թումո» տուփերի և կենտրոնների հիմնադրմանն ու երկկողմ համագործակցության այլ հնարավորությունները:

Հյուրերը մարզպետին են ներկայացրել մարզում կրթական ծրագրի ներդրման ուղղությամբ մշակված նախնական քարտեզը, ըստ որի՝ Կոտայքում նախատեսվում է հիմնել 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթական երկու «Թումո» կենտրոն և հարակից «Թումո» տուփեր՝ մասնագիտացված դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում:

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Կոտայքի մարզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, իր ու մարզպետարանի անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու Կոտայքի մարզում ծրագրի կայացմանը՝ ընդգծելով հատկապես պատանիների շրջանում տեխնիկական հմտությունների և տեխնոլոգիական կրթության զարգացման անհրաժեշտությունը:

Ինչպես մարզպետի, այնպես էլ փոխմարզպետի և ԿՄՍ վարչության պետի կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք կդիտարկվեն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի թիմի կողմից հետագա քննարկմանն առարկայական և շոշափելի արդյունքներ արձանագրելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր