3394 դիտում
09:20 04-03-2021
Իշխանությունը ԶՈՒ ԳՇ պետի թեկնածուի ակտիվ փնտրտուքի մեջ է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունը հընթացս քննարկում է ԳՇ պետի հավանական թեկնածուների հարցը։ Ճիշտ է՝ գլխավոր շտաբից ուղիղ տեքստով հասկացնում են, որ հույս չունենաք, թե Գասպարյանը կհեռանա, սակայն իշխանությունը փնտրտուքի մեջ է։ Առաջին թեկնածուն Անդրանիկ Մակարյանն էր, սակայն, նրա վրա եղած կոմպրոմատներով, ճնշումներով առավելագույնը իշխանությունը կարողացել է հասնել ԳՇ հայտարարությանը չմիանալուն, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս նշել է, թե բարոյական չի համարում Օնիկ Գասպարյանից հետո այդ պաշտոնը ստանձնել։
Ավելին՝ հասկացրել է, որ թեմայի հանգուցալուծումից հետո հեռանալու է։ Երկրորդ թեկնածուն ներկայումս ՊՆ վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանն է, սակայն նա էլ դեռ վերջնական չի կողմնորոշվել, թե ինչպես շարժվի ստեղծված իրավիճակում, իսկ առողջական խնդիրները դեռ հնարավորություն չեն տալիս լիարժեք ներգրավվել ծառայությունում։ Երեկ շրջանառվում էր նույնիսկ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի անունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս պահին քննարկվող թեկնածուներից է նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, ում վրա իշխանությունը դեռ վերջնական կանգ չի առել, սակայն նրա տեղափոխությունը Հայաստանի ԶՈՒ ԳՇ ամենահավանականներից է համարվում, եթե հաջողվի Օնիկ Գասպարյանի «հարցերը լուծել», ինչի համար Նիկոլ Փաշինյանը դաշտ է նետել հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները։
Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՊԲ-ն ներհայաստանյան վերջին իրադարձություններին մասնակից չի եղել, և Արզումանյանը կարող է առավել չեզոք թեկնածու դիտվել, հատկապես, որ եղած թեկնածուներն էլ ոչ մի կերպ չեն ցանկանում Օնիկ Գասպարյանին նեղացնել կամ հանրության կողմից թիրախավորվել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1729 դիտում
10:27 07-11-2019
«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»
1153 դիտում
07:32 21-11-2023
Քաղաքական իշխանությունները ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ են. «Ժողովուրդ»
13496 դիտում
09:10 25-05-2018
Նոր իշխանությունը՝ փնտրտուքի մեջ. մարզպետների նշանակումն ուշանում է. «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը