211652_close_icon
views-count1729 դիտում article-date 10:27 07-11-2019

«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ էլ մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Սարգսյանի թեկնածությունը: Եվ չնայած այս մերժումներին` խորհրդարանի կողմից ՀՊ նոր անդամի հարցը պետք է մինչև դեկտեմբեր լուծվի, քանի որ հենց այդ ժամանակ է լրանում Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն դատելով ներկա իրավիճակից` հարցը հանգուցալուծելը բարդ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այլևս հակված չէ թեկնածու ներկայացնել, իսկ ԲՀԿ-ն էլ ի սկզբանե էր հայտարարել այս գործընթացին չմասնակցելու մասին: Այսինքն` թեկնածու առաջադրելու բեռը կրկին «Իմ քայլ»-ի ուսերին է: Մենք նաև տեղեկացանք, որ հանձնաժողովի կողմից մերժված թեկնածուն եղել է պատգամավոր Արփի Դավոյանի մտերիմը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր