97597 դիտում
18:54 04-03-2021
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա հերթափոխի պետի դին. ժամանել են մարզի, տարածքի ոստիկանապետերն ու ՀԿԳ ավագ քննիչը
Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կաանի բաժին ահազանգ է ստացվել , որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզրել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանք իջանցքը ընկնելու հետևանքով:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: