211652_close_icon
views-count4343 դիտում article-date 22:26 04-03-2021

Պատերազմի ժամանակ մենք մարտի դաշտում էինք, դուք որտե՞ղ էիք. ՀՅԴ երիտասարդները՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ԱԺ քառօրյայի ավարտին՝ աշխատանքային օրվա վերջում՝ խորհրդարանի մոտ ՀՅԴ մի խումբ երիտասարդներ եկել էին իշխանական պատգամավորներից ճշտելու, թե ինչպե՞ս են շարունակում հանգիստ աշխատել, նախագծեր քննարկել, երբ երկիրը վտանգի մեջ է, կամ ինչո՞ւ են շարունակում պահել պատգամավորական մանդատը, եթե ժողովուրդն իրենց այլևս չի ընդունում։

Նրանք ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ հանդիպեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին և երկար բանավիճելուց հետո, երբ վերջինիս ասացին, թե Արցախն իշխանությունը հանձնել է, սկսեց վրդովվել, թե երիտասարդներն իրավիճակին չեն տիրապետում և սխալ բաներ են ասում։

Այնուհետև Արմեն Խաչատրյանը դիմեց ՀՅԴ երիտասարդներից մեկին, թե պատերազմի ժամանակ որտե՞ղ էր նա, երբ երիտասարդը պատասխանեց, որ մարտի դաշտում է եղել, իսկ պատգամավորը որտե՞ղ էր, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, թե երկրի համար ռազմավարական հարցեր էր լուծում։

ՀՅԴ երիտասարդները նաև նույն հարցերն ուղղեցին իշխանական պատգամավորներ Սոնա Ղազարյանին, Նազելի Բաղդասարյանին, սակայն վերջիններս շտապելով նստեցին մեքենաներն ու հեռացան։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր