Երևանում տեղի ունեցավ լրագրող հեղինակի «Կասկադ 6.15» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 4-ին, Երևան քաղաքի «Opera Suite» հյուրանոցում տեղի ունեցավ լրագրող, լրատվական մեկնաբան Մարիանա Հակոբյանի «Կասկադ 6.15» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին մի շարք մշակութային և հասարակական-քաղաքական գործիչներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Կասկադ 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը:
Հոգեբանական նուրբ անցումներով ու հումորով գրված այս վեպում մեր իրականության ու կյանքը գծագրվում են հետաքրքիր մանրամասներով, հակասական, բայց համակրելի կերպարներով ու երևանյան հարազատ պատկերներով: Ծանոթ խնդիրները նոր ու անսպասելի լուծումներ են ստանում:
Վեպը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի